ԱՄՆ-ի նման ժողովրդավար երկրում արգելվում է Սահմանադրությունը հանրաքվեով ընդունել: 200 տարի առաջ այդ ժողովուրդը որոշել է, որ Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է և չպետք է կապել ժողովրդի վզին՝ 168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ժողովո՞ւրդն է ձևավորելու դատարանները:
Սյունիքի մարզի Լիճք համայնքի միակ խանութը պատկանում է համագյուղացի ԽԱՉԻԿԻՆ, որ թեև ընտանիքի հետ ապրում է Մեղրիում, սակայն գյուղում մնացած ծնողներին չի ցանկանում մենակ թողնել, երբեմն գալիս է գյուղ, նրանց հետ ապրելու, միաժամանակ էլ խանութ է բացել:
Մեր երկրում աղմուկը շատ է։ Ամեն տեղ ու ամեն հարցում։ Աղմկողներն էլ են շատացել։ Երկիրը հանգիստը կորցրել է։ Երբ մի հարցի շուրջ աղմուկը մի քիչ նվազում է, մյուս թեման է արագ ասպարեզ նետվում։
Թեև Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, բայց նրա թիմը շատ բուռն է աշխատում։ Հավաքագրվում են բոլոր շրջանակներից`քաղաքական գործիչներից սկսած մինչև շարքային քաղաքացիներ։
Քաղաքային տրանսպորտը վերջին... չէ, բնավ վերջին շնչում չէ, այն վաղուց է շնչահեղձ եղել, պարզապես այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված տանում է իր ծանր լուծը, գրաստի համառությամբ և համբերությամբ։
Դատարանը, հավանաբար, միաժամանակ կքննարկի և Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, որ իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...